Հայաստանը ելք է փնտրում դեպի Աֆրիկայի ադամանդի շուկաներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մաքսային սակագների նվազեցում և առևտրի դյուրացում նախատեսող ԵԱՏՄ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի վավերացմանը։

Ենթադրվում է՝ արտոնությունները կընդգրկեն հայկական արտահանման 95 տոկոսը։ «Հայկական ծագում ունեցող» ապրանքների համար ԱՄԷ-ի ներմուծման միջին տուրքը 6%-ից կնվազի մինչև 2,6%: Արտոնյալ ռեժիմը կտարածվի Հայաստանի համար կարևոր արտահանման ապրանքների վրա, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը, շոկոլադը և հյութերը, ինչը կբարձրացնի դրանց մրցունակությունն Էմիրությունների շուկայում: Կառավարության գնահատմամբ՝ համաձայնագիրը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում մատակարարումների աճի համար։

Գյուղմթերքի արտահանումը ներկայիս 1,5 մլն դոլարից կարող է աճել մինչև 10 մլն դոլար, իսկ արդյունաբերական արտադրանքը՝ 9,5 միլիոն դոլարից մինչև 25 մլն դոլար։ Ուշագրավ է նաև ոսկերչական իրերի և մշակված ալմաստների նախապատվությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։

Երևանում նշում են ադամանդի հավաստագրման հուսալի և թափանցիկ համակարգի կարևորությունը, նոյեմբերի 17-21-ը Դուբայում կայացած Քիմբերլի գործընթացի (չմշակված ալմաստների առևտուրը կարգավորող սերտիֆիկացման միջազգային համակարգ) նախարարական հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զախարյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Հայաստանը մասնակցում է ադամանդի արժեշղթայի բոլոր փուլերին՝ ներմուծումից մինչև վերամշակում և մանրածախ առևտուր: Պաշտոնյան վերահաստատել է իր երկրի ամուր դիրքորոշումը «կոնֆլիկտային ադամանդների» ընդլայնված սահմանման և կոնսենսուսի հասնելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներում՝ որպես Քիմբերլի գործընթացի շրջանակներում որոշումների կայացման հիմք:

«Կոնֆլիկտային ադամանդները», որոնք հայտնի են նաև՝ որպես «արյունոտ» ադամանդներ, հում ադամանդներ են, որոնք օգտագործվում են ապստամբական շարժումների կամ նրանց կողմնակիցների կողմից՝ աշխարհի «թեժ» շրջաններում զինված հակամարտություններ հրահրելու համար:

«Հայաստանը շարունակում է մնալ կառուցողական, պատասխանատու և ակտիվ գործընկեր, որը պատրաստ է համագործակցել բոլոր մասնակիցների հետ՝ գործընթացի միասնականությունն ու արդյունավետությունը պահպանելու համար»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:

ԱՄԷ կատարած աշխատանքային այցի ընթացքում, Աբու Դաբիում, հանդիպելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նիեմբո Մբվիզեյին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է Հայաստանի շահագրգռվածության մասին՝ կնքել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ միջկառավարական համաձայնագիր (G2G)՝ «երկու երկրների ադամանդագործության ոլորտի աշխատակիցների միջև երկարաժամկետ համագործակցության հաստատման նպատակով». «Այս համատեքստում հայկական կողմը հատկապես շահագրգռված է չմշակված ադամանդների մատակարարման կայուն և կանխատեսելի ուղիների ստեղծման հնարավորությունների քննարկմամբ»։

Նախարարի խոսքով՝ Երևանը «փնտրում է ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված կայուն և փոխշահավետ գործընկերություն», ենթադրվում է՝ ոչ միայն խորհրդանշական, այլև՝ միանգամայն գործնական իմաստով: Բացի այդ, Հայաստանը «դիտարկում է նաև Անգոլայից ադամադի հումք ձեռք բերելու և երկիր ներմուծելու հնարավորությունը, ասել է Պապոյանը նույն՝ Աբու Դաբիում, աֆրիկյան երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգենս դե Օլիվեյրային։ -Ամեն տարի Անգոլայից Հայաստան կարելի է ներմուծել և ՀՀ-ում մշակել մինչև 1,5 մլն չմշակված ադամանդ»։

Ակնկալվում է՝ համապատասխան համաձայնագրերը 2-3 տարի ժամկետով կստորագրվեն ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականն ընկած ժամանակահատվածում։ Նախորդ անգամ Պապոյանն Օլիվեյրայի հետ հանդիպել էր նույն ԱՄԷ-ում AIM կոնգրեսի շրջանակում։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են «Անգոլայում չմշակված ադամանդներ ձեռք բերելու և դրանք Հայաստան ներմուծելու հարցը»:

Պապոյանը խոսել է Հայաստանում ներդրումային մթնոլորտի մասին՝ նշելով, որ ադամանդագործության բավականին զարգացած ճյուղ է, որը կարող է տարեկան Անգոլայից ներմուծել և մշակել մինչև 1,5 մլն կարատ չմշակված ադամանդ:

Վերջին տարիներին Անգոլայում և Կոնգոյում ոսկերչական ադամանդների արդյունահանումն աճում է ամենաբարձր տեմպերով, սակայն այդ երկրներում և Աֆրիկայի այլ «ադամանդե» երկրների մեծ մասում արդյունահանվող ադամանդների զգալի մասը (25%-35%) ավանդաբար արտահանվում է արտերկիր՝ առանց պաշտոնական պետական գրանցման..

Համաձայն Էկոնոմիկայի նախարարության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը / 2024 թվականի հունվար-դեկտեմբեր» զեկույցի՝ նախորդ տարվա ընթացքում հանրապետություն է ներմուծվել 500,9 մլն դոլարի չմշակված ադամանդ (տարեկան աճը՝ 6.4%): Սա 2024 թվականի ընթացքում Հայաստան ներմուծված ապրանքների հինգ հիմնական կատեգորիաներից մեկն է՝ ոսկու (5,9 միլիարդ դոլար), հեռախոսային և հեռագրական սարքավորումներ (827 միլիոն ԱՄՆ դոլար), բնական և հեղուկ գազի (556,3 միլիոն դոլար) և մարդատար ավտոմեքենաների (520,1 միլիոն դոլար) հետ միասին։

Ավելի վաղ գրել էինք՝ նշված ապրանքների հիմնական հոսքը մինչև վերջերս գալիս էր Ռուսաստանից կամ նրա միջով։ G7-ի երկրների կողմից 2024 թվականից ռուսական ադամանդների (ներառյալ՝ մշակված) նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո սկսվել է այլընտրանքային ուղիների յուրացումը՝ միջազգային շուկա մուտքը պահպանելու նպատակով, որն ընթանում է, այդ թվում՝ վերաարտահանմամբ Հայաստանի, ԱՄԷ-ի, Հնդկաստանի և Հոնկոնգի միջոցով։

Ռուսական ադամանդների արտահանման հիմնական ուղիները վերաուղղված են հիմնականում ԱՄԷ, որի ռուսական ադամանդի առևտրի իրական մասնաբաժինը ներկայումս գերազանցում է 30%-ը։ ԱՄԷ-ն ռուսական քարեր է ձեռք բերում նաև Հայաստանի միջոցով, ընդ որում՝ նրա մասնագիտացված բիզնեսը չի խորշում տարբեր մեքենայություններից՝ ռուսական ադամանդի արտահանման հոսքերը զավթելու և յուրացնելու համար։

Բացի այդ, ս.թ. նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Լեսոթոյի մշտական ներկայացուցիչներ Պարույր Հովհաննիսյանը և Մատետե Նենան ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե:

Հավանաբար, այս իրադարձությունը կապված է նաև հայկական ձեռնարկությունների ադամանդի վերաարտահանման և, հավանաբար, գրանիլային շահերի հետ, առավել ևս, որ Լեսոթոն, որն ամբողջությամբ շրջապատված է ՀԱՀ տարածքով, վերջին տարիներին իր ադամանդների արտահանման ինքնուրույն ուղիներ է ստեղծում (նախկինում դրանց արտահանումը վերահսկվում էր Մեծ Բրիտանիայի և ՀԱՀ ընկերությունների կողմից):

Լեսոթոյի ադամանդները բնութագրվում են կայուն բարձր որակով, ճկուն գներով և ավելի քիչ բարդ պայմաններով, քան Աֆրիկայի այլ երկրների մեծ մասում:

Ըստ առկա տեղեկությունների՝ 2026-27 թվականներին չի բացառվում ոսկերչական ադամանդ պարունակող հումքի մատակարարումը Հայաստան և Զիմբաբվեից, Բոտսվանայից, Լիբերիայից։

Պակաս կարևոր չէ նաև այն, որ Աֆրիկայի «ադամանդե» երկրների մեծ մասի հետ հնարավոր են համապատասխան բարտերային համաձայնագրեր։

ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

vpoanalytics.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930