Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական արտադրության ՌՏԿ-ով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերել ուկրաինական Искра գիտա-արդյունաբերական համալիրում արտադրված 80К6 տիպի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) նկատմամբ:
Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել այդ համակարգի գնման շուրջ: Այդ ՌՏԿ-ն ուկրաինական բանակի սպառազինության մեջ է հայտնվել 2007 թվականի սկզբին:
Շարժական ՌՏԿ-ի գործունեության հետահարությունը կազմում է մինչև 400 կիլոմետր, այն ունակ է միաժամանակ ցուցադրել օդային երեք օբյեկտի կոորդինատները: Կայանն օժտված է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներով: