
Թուրքական պահանջ է կնիքի վրայից Արարատ լեռը հեռացնելը․ Քըլըչի այցն է արագացրել այդ որոշումը․ Ղազարյան
Հանրային ու քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը թուրքական պահանջ է համարում կառավարության որոշումը, ըստ որի՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
«Հատկանշական է, որ այդ որոշումը կառավարությունն ընդունել է չզեկուցվող որոշումների ցանկում, այսինքն՝ նույնիսկ քննարկման առարկա չի դարձրել և նաև՝ վաշինգտոնյան հանդիպումներից մեկ ամիս հետո։
Ես այսօր հարցում եմ ուղարկելու ԱԱԾ. ինձ հետաքրքիր է՝ թե կոնկրետ ո՞ր պաշտոնյան է, որի մտքով անցել է այդ փոփոխոթյսնները կատարել,- նշեց Էդգար Ղազարյանը՝ համոզիչ չհամարելով այս նախագծի հիմնավորումները,- Այնտեղ հիմար մեկնաբանություններ կային, թե այլ երկրներում խորհրդանիշներ չկան, և այլն։ Ես հրապարակել եմ Վրաստանի սահմանապահ ծառայության կնիքները, որտեղ պատկերված է Վրաստանի քարտեզը, որի մեջ ներառվում են Աբխազիան և Հարավային Օսիան։ Իսկ վերջին կնիքում Վրաստանը նաև իր դրոշի ուրվագիծն է գործածում։ ԵՄ երկրները Եվրամիության խորհրդանիշ 12 աստղերն են իրենց կնիքի վրա կրում»։
Ըստ Ղազարյանի՝ սա նաև կարող է կապ ունենալ նախորդ շաբաթ Հայաստանում գտնվող թուրք պաշտոնյա Սերդար Քըլըչի այցին․ արագացրել է այս որոշման կայացումը։
Մանրամասները՝ տեսանյութում