Նշվել են այն ռոմանտիկ ժեստերը, որոնք անվստահություն են առաջացնում

Ժամադրությունների փորձագետ Քլեր Ռենիեն խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել մի քանի ռոմանտիկ ժեստերի վրա, որոնք կարող են անվստահություն առաջացնել: Նրա խոսքերը մեջբերում է Mirror-ը։

Առաջին նախազգուշացնող նշանը, ըստ Ռենիեի, զուգընկերներից մեկի՝ մյուսի փոխարեն ընտրություն կատարելու ցանկությունն է։ «Վստահությունը գրավիչ է, բայց ձեր ընտրությունը՝ կարևոր։ Զուգընկերը, որն անընդհատ անտեսում է ձեր կարծիքը, կարող է հիշեցման կարիք ունենալ, որ ձեր ձայնը կարևոր է»,- ասել է նա։

Ռենիերը նշում է, որ զանգերին և հաղորդագրություններին պատասխանելու հարցում օգնություն առաջարկելը նույնպես կասկածելի է։ «Զուգընկերը, որը չի կարողանում հարգել թվային սահմանները, դժվարություններ կունենա էմոցիոնալ սահմանները հարգելու հարցում»,- ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս