Վրաստանում ստեղծվել է 2008 թվականի պատերազմի հանգամանքները հետաքննող խումբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին ստեղծել է 8 հոգուց բաղկացած խումբ, որը զբաղվելու է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունների հետաքննմամբ:

Այս մասին նշված է գլխավոր դատախազության տարածած այսօրվա հայտարարությունում. «Գլխավոր դատախազը կարգադրել է հետաքննել գլխավոր դատախազության ռազմական ոստիկանության դեպարտամենտի, ՆԳՆ-ի ու Պաշտպանության նախարարության աշխատակիցների քրեական գործերը»:

Տեսանյութեր

Լրահոս