Բաժիններ՝

Ամբաստանյալը խնդրեց հանրային պաշտպան տրամադրել իրեն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատական նիստը: Սակայն այն հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, թե ինքը պաշտպան չունի և դատարանին խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Դատավորի հարցին, թե ինչո՞ւ հանրային պաշտպան, մեղադրյալը պատասխանեց, թե ինքը գումար չունի մասնավոր պաշտպանին վճարելու համար:

Չնահած նախաքննության ընթացքում Խ. Պողոսյանը հրաժարվել էր պաշտպան ունենալուց, սակայն դատարանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ նրան պաշտպան տրամադրելու խնդրանով:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 20-ը:

Հիշեցնենք, որ Պ.Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ըստ մեղադրանքի, նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս