ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ՝ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՔՈՂԻ ՏԱԿ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Կատարվում են անպատրաստ, հատվածական, առանձին մարզերում տարբեր մոտեցումներով օպտիմալացման ծրագրեր: Այս մասին 168.am«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել է մարզային առողջապահությանը:

«Ըստ ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 174-Լ որոշման՝ պետք է համայնքների խոշորացման ծրագրին համահունչ ԱԱՊ հաստատությունների կառուցվածքի մաստեր-պլանի մշակում լիներ, պահպանելով որակյալ և արդյունավետ ԱԱՊ ծառայությունների հասանելիությունը բնակչության համար»:

Կարդացեք նաև

Առողջապահության նախարարությունն առանց ՀՀ-ի համար համընդհանուր մոտեցումների՝ մաստեր-պլանի, ծախսարդյունավետության հաշվարկների, սկսել է ամբուլատորիաների օպտիմալացում, որի արդյունքային ցուցանիշները և՛ առողջապահության մասով, և՛ բնակչության գոհունակության առումով բացասական են»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս օպտիմալացման արդյունքում զգալիորեն իջել են բնակչության շրջանում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների իրագործումը, ռիսկի գործոնների ազդեցության կանխարգելումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս