Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»՝ նախատեսված էր իրականացնել համապարփակ բարեփոխումներ՝ ուղղված առողջապահական ծառայությունների որակի, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը։
Կատարվում են անպատրաստ, հատվածական, առանձին մարզերում տարբեր մոտեցումներով օպտիմալացման ծրագրեր: Այս մասին 168.am-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը: