Սա արված է նպատակադրված, իսկ նպատակն է ունենալ գործիք` զբաղեցնել քաղաքական հակառակորդներին անհեթեթ հայցերով

«ՍԴ որոշումը չնայած պարունակում էր դրական տարրեր, սակայն չի անդրադարձել մի շարք կարևոր հարցերի, և այդ հարցերը մի օր տուժած անձանց գանգատով կհայտնվեն նույն ՍԴ-ում կամ ՄԻԵԴ-ում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը։

Ըստ նրա՝ եթե նախկինում օրենքը թույլ էր տալիս մեկնաբանել, որ 2+2=100, ՍԴ-ն ասաց՝ 2+2-ը 10-ից ավելի չի, բայց չկարողացավ համարձակություն ունենալ՝ ասելու, որ 2+2=4-ի։

«Արդյունքում՝ դեռևս ծագելու են շատ խնդիրներ, նոր վեճեր, որի հետևանքով դարձյալ կտուժի և՛ քաղաքացին, և՛ պետությունը,- նկատեց նա, ապա ամփոփելով՝ նշեց,- Ցավոք, հիմքեր ունեմ պնդելու, որ սա արված է նպատակադրված և գիտակցաբար, և հիմնական նպատակն է՝ ունենալ գործիք, որը հնարավորություն է տալիս զբաղեցնել քաղաքական հակառակորդներին անհեթեթ մեղադրանքներով, անհեթեթ հայցերով՝ նրանց շեղելով քաղաքական օրակարգից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս