Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։

Թե բա «սադրանք է հարևան երկրի դրոշ այրելը»։

Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ,բայց ապրիլի 24-ին կարեւորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Հայաստանի 240 քառ.կմ գրավումը, խաղաղ բնակավայրերի վրա գիշերային կրակոցները, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը,այլ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։

Մի ամբողջ 140 հազար արցախահայություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետեւանքով բռնի տեղահանվել է, դրանից ինչու՞ չես խոսում։

Ադրբեջանը պղծում է հայկական հետքն Արցախում, դրանից ինչու՞ չես խոսում։

Որովհետև Ալիևը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում»։

Տեսանյութեր

Լրահոս