Վերանշանակումներ կառավարությունում. բան չի փոխվել
Քիչ առաջ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը նշանակվեցին ՀՀ փոխվարչապետներ: Սուրեն Պապիկյանը վերանշանակվեց պաշտպանության նախարարի պաշտոնում, Արփինե Սարգսյանը վերանշանակվեց Ներքին գործերի նախարար: Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
Ժաննա Անդրեսայանը վերանշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար: Վերանշանակվել են նաև Սրբուհի Գալյանը, Արսեն Թորոսյանը և Անահիտ Ավանեսյանը։

