7.3 միլիարդ դրամով կցրեն Կառավարության դիմացի բողոքի ակցիաները

Կառավարության ապրիլի 11-ի նիստում գործադիրը չզեկուցվող նախագծերից մեկով հավանություն տվեց Պետական եկամուտների կողմիտեի ներկայացրած մի նախագծի, որով պետական բյուջեից 7.3 միլիարդ դրամ կհատկացվի այն առևտրականներին, որոնք այս օրերին  պարբերաբար բողոքի ակցիաներ են անում Կառավարության շենքի բակում՝ դժգոհելով շրջանառության հարկի շեմի բարձրացումից։

Ըստ ընդունված որոշման՝ այդ գումարը կբաշխվի առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին։

Որոշումը վերաբերելու է շուրջ 52.000 կազմակերպության։ Դրանք այն կազմակերպություններն են, որոնք 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն ապրանքային մնացորդներ, որոնք էլ 2025 թվականի հունվարի 1-ից հետո իրաց­նե­լու պարագայում կանգնելու են նոր հարկային բեռի առաջ։

Նշենք, որ այս որոշմամբ պետական բյուջեի եկամուտները և ծախսերն ավելացան համապատասխանաբար 7.3 մլրդ դրամի չափով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930