Կառավարության ապրիլի 11-ի նիստում գործադիրը չզեկուցվող նախագծերից մեկով հավանություն տվեց Պետական եկամուտների կողմիտեի ներկայացրած մի նախագծի, որով պետական բյուջեից 7.3 միլիարդ դրամ կհատկացվի այն առևտրականներին, որոնք այս օրերին պարբերաբար բողոքի ակցիաներ են անում Կառավարության շենքի բակում՝ դժգոհելով շրջանառության հարկի շեմի բարձրացումից։