
Տեղեկություններ ենք ստանում, որ ՀՀ պաշտոնյաները չեն հիշատակում հայ պատանդների կամ Արցախի մասին ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումներում․ Արամ Համբարյան

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի պետական պաշտոնյաները չեն հիշատակում հայ պատանդների կամ Արցախի մասին ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումներում։
Թվում է, թե այս հարցերն ընդհանրապես քննարկվել են միայն այն պատճառով, որ դրանք բարձրացվել են ամերիկյան կողմից»։