Թաղապետարանում ասել են` ավտոբուս նստեք, հարցազրույց տվեք, որ համաձայն եք տրանսպորտի թանկացմանը` 150 դրամին

Մինչ Երևանում շարունակում են բոյկոտել ավագանու հերթական որոշումը` ըստ որի, Երևանի հանրային տրանսպորտի օգտվողները 1 ուղևորության համար փետրվարի 1-ից կվճարեն 150 դրամ, իշխանությունը, ասում են` կոնտր-ակցիա է իրականացնում։

168.am-ին հասած տեղեկություններով` որոշ վարչական շրջաններում` թաղապետարաններում, բաժնի պետերը ղեկավարների հրահանգով աշխատակիցներին առաջարկում են նստել կոնկրետ ավտոբուսներ և նկարահանվել ու ասել, որ կողմ են տրանսպորտի գնի թանկացմանը, որ 150 դրամը ճիշտ ու արդարացված որոշում է։

«Ասել են` ժամը 13:00-ին գնում եք ավտոբուսներ եք նստում, հարցազրույց ք տալիս, որ համաձայն եք։ Մի մասը գնացել է, մի մասը` չէ»,-պատմեց մեր աղբյուրը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս