ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳՐՈՎ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ. ՈՐՈՇԻՐ՝ ԿԱՄ-ԿԱՄ. ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀՐԱՇՔ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ

«ԴԱՍԵՐ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցներն են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը և քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

Հունվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներ և մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ: Այս անգամ`շատ ավելի կոշտ:

Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար, սպառնալիք, որին դիմակայելու առաքելությունը, ըստ նրա, Բաքուն պատրաստ է ստանձնել։ Սա էր Իլհամ Ալիևի՝ ադրբեջանական ալիքներով հեռարձակված հարցազրույցի հիմնական ուղերձը։ Նրա թիրախում հատկապես Հայաստանի հաղթանակած երեք նախկին նախագահներն էին:

«Անկախ հայկական պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է, որովհետև այդ երկիրը գրեթե 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները և նրանք այդ պետությունը ձևավորել են իրենց կերպարին համապատասխան։ Տեսեք Հայաստանի առաջին նախագահի ռասիստական և ֆաշիստական հայտարարությունները։ Դրանք որքան տգեղ են, նույնքան էլ վտանգավոր են։ Նա էթնիկ զտումները ներկայացնում է որպես հպարտության աղբյուր, պարծենում է ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից վտարմամբ», – նշել էր Ալիևը։

Ալիևի համոզմամբ՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ևս՝ «ֆաշիստական գաղափարախոսության կրողներ էին»։

«Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կամ Հայաստանի ղեկավարությունն այն կոչնչացնի, կամ էլ մենք։ Այլ ելք մենք չունենք», – հայտարարել էր Ալիևը։

«Հայաստանն անհապաղ կերպով պետք է դադարեցնի սպառազինումը։ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս պետությունները պետք է խզեն պայմանագրերն ու չեղարկեն դրանք։ Արդեն իսկ Հայաստան մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի», – հայտարարեց Ալիևը։

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի։ Որքան շուտ հայերը հասկանան դա՝ այնքան լավ։ Մենք չենք կարող նման վիճակում մնալ։ Ինչո՞ւ մենք պետք է Ադրբեջանի անբաժան մաս հանդիսացող Նախիջևան մեկնենք տարատեսակ այլ ճանապարհներով։ Մենք պետք է ուղիղ կապ ունենանք, և այդ կապը Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում։ Նրանք պարզապես պարտավոր են կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները։ Արդեն ավելի քան չորս տարի է, ինչ մենք համբերություն ենք դրսևորում։ Դեռ ինչքան պետք է սպասենք և ինչո՞ւ։ Ես մի անգամ արդեն ասել եմ՝ նրանք մեզ չպետք է նյարդայնացնեն և պետք է հասկանան, որ խոսքի իրավունքը այս հարցում մեզ է պատկանում», – հոխորտում էր Ալիևը։
ՀՀ իշխանություններն, ըստ էության, Ալիևին վախեցան պատասխանել: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան դրա` ոչինչ չասող հարցազրույց հրապարակեց` խաղաղասիրական իր հայտնի կոչերով:

Հունվարի 17-ին Ալիևը սկսեց ադրբեջանական բանտերում մեկուկես տարի գտնվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության շինծու գործերով դատավարությունը: Հայ ռազմագերիները զրկված են պաշտպանության իրավունքից. նրանց պաշտպաններին նույնիսկ թույլ չի տրվում ռուսերենով ծանոթանալ գործի նյութերին:

Որքանո՞վ Ալիևի վերջին սպառնալիքները և շինծու գործերով այդ դատավարություն կոչված ֆարսը կապ ունեն միմյանց հետ և ինչ հարց է դրանցով փորձում լուծել Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս