Սուարեսը որոշել է հեռանալ Լիվերպուլից
10 խաղով որակազրկելու մասին որոշումն իսկական ողբերգություն է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ուրուգվայցի ֆուտբոլիստին որակազրկել է 10 խաղով՝ «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու պատճառով։
Նշվում է, որ Սուարեսը լրջորեն մտադիր է հեռանալ անգլիական ակումբից։ Այդ կապակցությամբ լուրեր են շրջանառվում, թե նրան գնելու ամենահավանական թեկնածուն Մադրիդի «Ատլետիկոն» է, որը փոխարինող է փնտրում Ռադամել Ֆալկաոյին, ով մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։
Սպասվում է, որ իր ապագայի վերաբերյալ Սուարեսը կհայտարարի մրցաշրջանի ավարտից հետո։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը