Գուրգեն Արսենյան. Մայիսի 5-ը «կանալիզացիայի» ընտրություն չէ

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի համոզմամբ՝ քաղաքական են:

«Ինչքան էլ ձեզ համոզեն, որ այդ ընտրությունները կանալիզացիայի ընտրություններն են` չհավատաք: Մայիսի 5-ը կանալիզացիայի ընտրություն չէ, դա մեր վաղվա ընտրությունն է»,- այսօր Զեյթուն համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գուրգեն Արսենյանը:

Վերջինս նշեց, որ եթե ժողովուրդը քաղաքական ընտրություն կատարի, իրենց կտա այն բանալին, որը կարող է լուծել մայրաքաղաքում առկա խնդիրները: «Մենք իրենց համար դարձել ենք ապրելու միջոց: Իսկ ես համաձայն չեմ դրան: Կարծում եմ` դուք էլ համաձայն չեք»,- նշեց նա:

Գ. Արսենյանը նշեց, որ ԲՀԿ-ն հաղթանակի դեպքում խոստանում է վերացնել գազի ներտնային սպաարկման վարձը, որը «մարդկանցից տարված փող է ոչ մի բանի համար», մեկ տարվա ընթացքում ավելացնելու է մանկապարտեզների թիվը` մտածելով պետության «փոքրի» մասին, թոշակառուների համար անվճար է դարձնելու երթևեկությունը, ստեղծելու է ծառայություն` ստուգելու քաղաքում, թե ինչ գազ է ստանում բնակիչը և արդյոք գազի ամսական հաշիվը համապատասխանում է բնակչի օգտագործված քանակի հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս