«Բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փուփուլիկին», «Բեթմենին», «Այֆոնչիկին», ու էլի մի խումբ մարդու». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Ուրեմն, տարածվում է երկու տեղեկություն, գրեթե նույն ժամանակագրությամբ։ Մեկով նշվում է, թե ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականով ոստիկանները հատուկ օպերացիա են արել ու բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փուփուլիկին», «Բեթմենին», «Այֆոնչիկին», ու էլի մի խումբ մարդու։ Ու նշում են՝ հատուկ ռեժիմով աշխատանքը շարունակվում է։ Ուրեմն այդ գործողությունը, ըստ լուրի, եղել է օգոստոսի 8–ին, ու նկատեք՝ հատուկ ռեժիմով աշխատանքը շարունակվում է։

Բայց, պարզվում է, որ սովորական առօրյան էլ շարունակում են քրեածին տարրերը, որոնք Արարատի մարզի Դաշտավան գյուղում «մարտաֆիլ հիշեցնող ռազբորկա» են արել, ըստ նույն այն կայքի, որը հայտնել էր առաջին լուրը։

Դեռ տեղեկություն չկա՝ «Դաշտվանցի Դավուլիկը», «Սուպերմենչիկը», «Գեղգեղիկը», «Սամսունգիկն» ու մյուսները բերման ենթարկվել են, թե ոչ։ Բայց, դա թերեւս կլինի նախարարի մյուս «խիստ» հանձնարարականի առարկան։

Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե պարզապես չվկայեր Հայաստանում տիրող քրեածին իրավիճակի տխուր պատկերի եւ այդ ֆոնին՝ իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի բացակայությունը զավեշտալի քարոզչությամբ ծածկելու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31