Դատախազությունը պահանջում է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք և 97 մլն 371 հազար դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`

6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ.

97 մլն 371 հազար դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս