Անդրանիկ Միհրանյանին արգելել են մուտք գործել Հայաստան
168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ժամանել է Հայաստան, սակայն Զվարթնոց օդանավակայանում արգելել են նրա մուտքը հայրենիք։
Դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով է հայազգի գործչին արգելվել մտնել Հայաստան, որևէ բացատրություն չի տրվել: 168. am-ը այլ հրապարակմամբ կանդրադառնա մանրամասներին։
Հիշեցնենք` ավելի վաղ նմանատիպ արգելք էր կիրառվել սփյուռքում ապրող ու ակտիվ գործունեություն ծավալող մի շարք գործիչների հանդեպ, որոնք քննադատել էին Նիկոլ Փաշինյանին: