Ցուկերբերգի Meta-ն 1 մլն դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալության հիմնադրամին
Meta ընկերությունը 1 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ Այս տեղեկությունը CNN-ին հաստատել է ընկերությունը։
Այս լուրից երկու շաբաթ առաջ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Ֆլորիդայում հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։



