Գյումրիում ՔՊ-ին չեն ընդունում. փրայմըրիզ կոչվածը շոու էր՝ դասական իշխանազավթում. Նարեկ Միրզոյան

Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմըրիզի արդյունքում, հաղթեց Սարիկ Մինասյանը, ով Նիկոլ Փաշինյանի կողմից կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և համայնքապետի ընտրություններում կգլխավորի ՔՊ ցուցակը։

Կառավարության այսօրվա նիստում էլ դադարեցվեցին Գյումրիի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացվեց։

Այսօրվա նիստում Շիրակի արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ հայտնեց հրաժարական ներկայացնելու մասին։ Ինչպես երեկ գրել էր մամուլը, նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ով երեկ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի բնորոշմամբ՝ Գյումրիում տեղի ունեցածն իշխանության դասական զավթում էր ու շոու՝ կազմակերպված իշխանությունների կողմից։

Կարդացեք նաև

«Ընդհանուր առմամբ փրայմըրիզ կոչվածը, որը տեղի ունեցավ Գյումրիում, մենք որակել էինք շոու, բացառապես ելնելով հետևյալ նկատառումից։ Գյումրի համայնքում հաշվառված է 109.453 ընտրող, իսկ այդ փրայմըրիզին մասնակցել է ընդամենը 1050 ընտրող, որից 20-30 քվեաթերթիկ անվավեր է համարվել։ Այսինքն՝ մասնակցել է ընդամենը 1000 հոգի, սա չենք կարող համարել ընտրություն, որովհետև ընտրական ցուցակում ընդգրկված անձանց 1 տոկոսն էլ չի մասնակցել ընտրությանը։ Սա ՔՊ-ի կուսակցության ներքին խնդիրն էր, որը, կրկնում եմ՝ մենք անվանեցինք շոու»,- 168.amի հետ զրույցում նշեց Նարեկ Միրզոյանը։

Նա ընդգծեց՝ այսօր Կառավարության կայքից տեղեկացել են, որ Գյումրի համայնքում փետրվարի 20-ից դադարեցվելու են ավագանու լիազորությունները և, բնականաբար, պետք է տեղի ունենան համայնքապետի արտահերթ ընտրություններ։

«Մեր հաշվարկներով ու իրավական գնահատմամբ, իհարկե, կարող է որոշակի տարբերություններ լինեն, արտահերթ ընտրությունների օրը մարտի 30-ն է լինելու։ ՔՊ-ն Գյումրիում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ փորձ է անում այստեղ վարչական ռեսուրսը վերցնել իր սեփական ձեռքը, որպեսզի առաջիկա ընտրություններում կարողանան քվե կորզել գյումրեցուց, քանի որ գյումրեցիների շրջանում ՔՊ-ն ունի ցածր վարկանիշ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է մարզպետի հրաժարականին և այդ պաշտոնում Դավիթ Առուշանյանի նշանակվելուն, Նարեկ Միրզոյանը նկատեց՝ վերջին 6 տարում Գյումրիում 6 մարզպետ է փոխվել, այդ առումով որևէ գնահատական չունի տալու։

«Գյումրիում տեղի է ունեցել դասական իշխանազավթում, մեր քաղաքում սա բոլորը գիտեն։ Օրենքի փոփոխությամբ ՔՊ-ն փորձեց իշխանություն վերցնել Գյումրիում, ինչը նրան որոշակիորեն հաջողվեց։

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի արտահերթ ընտրություններում խաբել է իր ընտրողներին, ներկայացրեց ծրագիր, սակայն հիմա իրականացնում է բոլորովին այլ ծրագիր՝ ստի և խաբեության մեթոդը շարունակում է մինչև օրս։

Անձերի մասին ինքս կարծիք չեմ կարող ասել, բայց կարծիք կարող եմ ասել ՔՊ-ի մասով, որ Գյումրում այդ ուժին չի ընդունում, որովհետև հասկացել են, որ ՔՊ-ն նախընտրական ժամանակահատվածում խոստացել է մեկ բան, բայց հիմա ներկայացնում է բոլորովին այլ բան»,- եզրափակեց Կարեն Միրզոյանը։

Հիշեցնենք, որ փրայմըրիզին մասնակցում էին ՔՊ 7 թեկնածուներ՝ Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031