«Ընդհանուր առմամբ փրայմըրիզ կոչվածը, որը տեղի ունեցավ Գյումրիում, մենք որակել էինք շոու, բացառապես ելնելով հետևյալ նկատառումից։ Գյումրի համայնքում հաշվառված է 109.453 ընտրող, իսկ այդ փրայմըրիզին մասնակցել է ընդամենը 1050 ընտրող, որից 20-30 քվեաթերթիկ անվավեր է համարվել։ Այսինքն՝ մասնակցել է ընդամենը 1000 հոգի, սա չենք կարող համարել ընտրություն, որովհետև ընտրական ցուցակում ընդգրկված անձանց 1 տոկոսն էլ չի մասնակցել ընտրությանը։ Սա ՔՊ-ի կուսակցության ներքին խնդիրն էր, որը, կրկնում եմ՝ մենք անվանեցինք շոու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարեկ Միրզոյանը։
«Փաշինյան Նիկոլը, երբ այցելում է Գյումրի և այն էլ՝ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օրը, գոնե դրանից հետո այս իշխանություններից ինչ-որ մեկը մնար վերաօծման արարողությանը։ Այս հանգամանքը շատերի կողմից վատ է ընկալվել, թե՝ լավ, եկել էր, մեզ համար կարևոր՝ Ամենափրկիչ եկեղեցու օծմանն ինչո՞ւ չի մասնակցել»։
«Իշխանությունը փրայմըրիզով նպատակ ունի մի քանի մարդու առաջ քաշել, նրանցից մեկին կնշանակեն համայնքապետ, որն ընտրություններին ընդառաջ կփորձի առաջ տանել ՔՊ-ին։ Այս քաղաքական ուժը, որպես այդպիսին իրենից արդեն ոչինչ չի ներկայացնում, ուզում են ՔՊ-ն փոխարինել, այսպես կոչված՝ Գյումրու Ավինյանով»։