Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական զինված միջադեպը, որը հերթական անգամ ներկայացվել է որպես անզգուշության հետևանք:

Միջադեպը տեղի է ունեցել Ղազախի զորամասում: Այստեղ ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել զինծառայող Գուլիև Հիսմեթ Վելիօղլուն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ զինծառայողն անզգուշորեն է վերաբերվել իր զենքի հետ, ինչից հետո այն կրակել է: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս