Բաժիններ՝

Խուզարկությամբ երիտասարդի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Կաթնաղբյուր գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 34-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն չորացրած, մանրացրած զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:

Կազմված փաստաթղթերը, հայտնաբերվածը և կաթնաղբյուրցի երիտասարդը ներկայացվել են Թալինի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031