Բաժիններ՝

Դդմիկով կեֆտեդես

Բաղադրիչները`

  • 1 կգ դդմիկ
  • 200 գ ֆետա կամ բրինզա պանիր
  • 1/2 բաժակ քերած պինդ պանիր
  • 2 միջին չափի կարտոֆիլ
  • 3 ձու
  • 5-6 բաժակ մանրացրած չորահաց
  • 2 ճյուղ անանուխ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • ալյուր՝ կոտլետները թաթախելու համար
  • կարագ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

Դդմիկները շատ բարակ օղակների ձևով կտրատեք, վրան աղ արեք ու թողեք 1 ժամ: 1 ժամ հետո դդմիկները ջրով ցայեք ու քամեք:

Կարտոֆիլը մաքրեք, եփեք մինչև պատրաստ լինելը՝ մոտ 20-25 րոպե: Եփելուց հետո թողեք մի քիչ հովանա, պյուրե սարքեք: Անանուխի տերևները մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Իրար խառնեք հարած ձուն, կարտոֆիլը, պատառաքաղով պյուրեի վերածված բրինզան կամ ֆետան, քերած պանիրը, չորահացը, կտրտած անանուխը, 1 ճ. գ. ալյուրը, աղն ու պղպեղը: Լավ խառնեք, 2 ժամով տեղադրեք սառնարանում:

Ձեռքերն անընդհատ տաք ջրի մեջ մտցնելով բանջարեղենային խճողակից բլիթներ պատրաստեք, թաթախեք ալյուրի մեջ:

Խոր թավայի մեջ կարագ տաքացրեք, մաս-մաս տեղադրեք խճողակից բլիթները՝ շուռ տալով տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի յուղը քամվի ու մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Դդմիկները կարող եք նաև անցկացնել քերիչով: Այդ ժամանակ կոտլետները դասական կլոր ձև կունենան, բայց պետք է պատրաստ լինեք, որ դդմիկներից հյութ ավելի շատ է դուրս գալու և պետք է ալյուր ու չորահաց ավելացնեք: Համն էլ կփոխվի, և ոչ դեպի լավը: Այնպես որ՝ պետք է ինքներդ որոշեք՝ ձևն է ձեզ համար ավելի կարևոր, թե համը:

Տեսանյութեր

Լրահոս