Եվս մեկ ապացույց, որ Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում, հայ ժողովրդի հաշվին թաքուն պայմանավորվածությունների է գնում բոլորի, այդ թվում՝ մեր հակառակորդների հետ. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

– Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ադրբեջանը ԱՄՆ հովանու ներքո բանակցում են ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ։ Մի տեսակ անհանգստացնող լուր էր։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

Արմեն Աշոտյան – Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի, հատկապես՝ Ադրբեջանի հետ։ Եթե նույնիսկ բազմապատկման աղյուսակի շուրջ բանակցեն։ Էլ ուր մնաց ջրային ռեսուրսների լրջագույն հարցով։

Այսքանից հետո էլ ավելի նյարդայնացնող էր, որ նման կարևորագույն տեղեկատվության մասին հայ ժողովուրդը ստանում է Բաքվում ԱՄՆ դեսպանի ելույթից։ Այս տհաճ իրողությունը կրկին ապացուցում է, որ Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում, հայ ժողովրդի հաշվին թաքուն պայմանավորվածությունների է գնում բոլորի, այդ թվում՝ մեր հակառակորդների հետ։

Կարդացեք նաև

Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները։ Կասկած չունեմ, որ իշխանափոխությունից հետո էլ ավելի սահմռկեցուցիչ փաստեր են ի հայտ գալու։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս