Նախկին ՔՊ-ական դատավորը որոշեց բերման ենթարկել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Խաչատուրովին

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր «Մարտի 1»-ի վերաբացված գործի քննությունը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն դատարանից:

Պետրոսյանը, ինչպես տեղեկացրել է մամուլն ավելի վաղ, պարզվում է, 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: Համացանցում առկա են տեսանյութեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում է իր թիմակիցներին և պատգամավորի թեկնածուներին, որոնցից մեկը Սարգիս Պետրոսյանն է:

Դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել դատական նիստին:

Կարդացեք նաև

Վերջիններիս պաշտպաններն ասացին, որ նրանց բացակայությունը հարգելի է, իսկ ներկայությունը չի պահանջվում, քանի որ նրանք չունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Նախկին ՔՊ-ական դատավորը, որն ակնհայտորեն չի հաղթահարել երբեմնի կուսակցական համակրանքը, և նիստը վարում էր խիստ նյարդային ու լարված ու բացահայտ վերաբերմունք ցուցաբերելով իր կարծիքով մեղադրյալների նկատմամբ, մի քանի ժամ հարցը քննելուց հետո, ի վերջո, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան, Օհանյանին և Յուրի Խաչատուրովին:

168.am-ը դեռևս 3 ամիս առաջ էր գրել, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը որոշեց.

1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Սա նշանակում էր «Մարտի 1»-ի գործի վերաբացում: Ուշագրավ էր, որ այդ որոշման կայացմանը ՍԴ-ում մասնակցել էին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ արդեն իսկ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանն ու որ առավել հետաքրքրական է, «Մարտի 1»-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, այժմ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս