Բաժիններ՝

Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվածը կապ չունի՞ նրա սպանության հետ. մամուլ

«Գնալով կարծես ավելի հիմնավոր են դառնում այն պնդումները, որ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտված չէ: Իսկ այդ գործով ձերբակալված Արայիկ Պետրոսյանը սպանության հետ ոչ մի կապ չունի»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Իրավապահ մարմիններում այդ պնդումները շրջում էին հենց ձերբակալությունից հետո և այստեղ հակված են կարծելու, որ այդ ձերբակալությունը իրականացվել է ընդամենը Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալության արարողությանը ընդառաջ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իրավապահները ոչինչ չեն կարողանում անել:

Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալին մեղսագրվող հանցագործության որևէ ուղղակի ապացույց չկա: Ըստ փաստաբանի՝ նրա կալանավորումը ակնհայտ ապօրինի է: Փաստորեն կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ իրավապահները իրենց ժամանակն ու էներգիան վատնում են սպանության բացահայտման պատրանք ստեղծելու և ոչ թե իրական հանցագործին հայտնաբերելու վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս