Բաժիններ՝

Լոլիկով, մոցարելայով ու ձիթապտուղներով տերին

Բաղադրիչները՝

  • 3 կգ պինդ, սալորանման լոլիկ
  • 500 գ մոցարելա պանիր
  • 600-800 գ զեյթուն՝ առանց կորիզների
  • 1 ճյուղ ուրց
  • 1 պճեղ սխտոր
  • ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Լոլիկները կիսեք, հեռացրեք հեղուկն ու սերմերը: Լոլիկները կտրված մասը դեպի վեր շարեք տապակի վրա՝ ձեթով պատված փայլաթիթեղի վրա: Լոլիկների վրա լցրեք ուրցի տերևները, աղ արեք, վրան ճզմած ու կտրտած սխտորի հետ խառնած ձիթապտղի ձեթ ցայեք:

Տապակը տեղադրեք սառը ջեռոցի մեջ, ապա միացրեք այն 100 աստիճան Ցելսիուս տաքության վրա, թողեք 10-12 ժամ եփվեն: Հետևեք լոլիկներին. դրանք պետք է թառամեն, այլ ոչ թե չորանան: Եթե լոլիկները շատ չորանան, վրաները ձեթ արեք:

Կարդացեք նաև

Մոցարելա պանիրը կտրտեք ու չորացրեք: Զեյթունները բլենդերի օգնությամբ մանրացրեք, մինչև միատարր պաշտետ դառնալը:

Վերցրեք կեքսերի համար նախատեսված ուղղանկյունաձև տարան, վրան թաղանթի կտոր գցեք այնպես, որ ծայրերը երկու կողմից կախվեն:

Ամանի հատակին շարեք լոլիկների կեսը, իսկ նրանց վրա՝ մոցարելայի կեսը: Աղ ու պղպեղ արեք, ապա ավելացրեք ձիթապտղի պաշտետի կեսը: Ձիթապտղի շերտը ծածկեք մնացած մոցարելայով, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մնացած ձիթապտուղը, ապա ծածկեք լոլիկների մյուս կեսով: Սեղմեք:

Լոլիկները ծածկեք երկու կողմերից կախված թաղանթով և առնվազն 24 ժամ պահեք սառնարանում: Մատուցելուց առաջ թաղանթը բացեք, տերինները շրջեք ափսեի կամ սկուտեղի մեջ, թաղանթը հանեք ու տերինը շատ սուր դանակով կտրեք:

Տերինը մատուցեք շատ սառը կամ սենյակային ջերմաստիճանի վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս