Խոշոր քերիչով քերեք մոցարելա պանիրը: Թավայի մեջ տաքացրեք ձեթը, լցրեք քերած պանիրը, սպասեք, մինչև այն հալվի:
Ձուն հարեք խորը ափսեի մեջ, աղ արեք: Մի ափսե էլ վերցրեք, մեջը լցրեք ալյուրը, էլի աղ արեք: Երրորդ ափսեի մեջ լցրեք կաթը:
Լոլիկները կիսեք, հեռացրեք հեղուկն ու սերմերը: Լոլիկները կտրված մասը դեպի վեր շարեք տապակի վրա՝ ձեթով պատված փայլաթիթեղի վրա: Լոլիկների վրա լցրեք ուրցի տերևները, աղ արեք, վրան ճզմած ու կտրտած սխտորի հետ խառնած ձիթապտղի ձեթ ցայեք: