Հաստ հատակով կաթսայի մեջ 2-3 ճ/գ ձեթ լցրեք ու տեղադրեք ճագարի բդիկները: Մանր կտորներով կտրտեք բեկոնը, ավելացրեք ճագարին: Սոխը կտրատեք բարակ օղակների ձևով ու ավելացրեք ճագարին:
Լոլիկները կիսեք, հեռացրեք հեղուկն ու սերմերը: Լոլիկները կտրված մասը դեպի վեր շարեք տապակի վրա՝ ձեթով պատված փայլաթիթեղի վրա: Լոլիկների վրա լցրեք ուրցի տերևները, աղ արեք, վրան ճզմած ու կտրտած սխտորի հետ խառնած ձիթապտղի ձեթ ցայեք: