Արկադի Ղուկասյանը՝ Պաշտպանության նախարա՞ր. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում նոր ձևավորվելիք կառավարության կազմում սպասվում են էական փոփոխություններ։ Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվելու ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։
«Ժամանակի» տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանն էլ կնշանակվի Տարածքային կառավարման նախարար։ Իսկ թե ինչ է լինելու ՏԿ գործող նախարար Արմեն Գևորգյանի հետ՝ առայժմ չհաջողվեց պարզել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։