Բաժիններ՝

Որ մթերքների հետ է կեռաս ուտելը վտանգավոր

Էնդոկրինոլոգ և սննդաբան Տատյանա Բոչարովան նշել է, թե ինչ մթերքների հետ  ցանկալի չէ համատեղել կեռասը:

«Օրական կեռասի նորմը մինչև 200 գրամ է առողջ մեծահասակի համար, ով չունի այնպիսի ախտորոշումներ, ինչպիսիք են սուր գաստրիտը կամ շաքարային դիաբետը: Եթե ունեք գաստրիտ, բայց իսկապես ցանկանում եք մի քանի հատապտուղ ուտել, մի՛ համադրեք դրանք թթվային կամ կիսաթթվային մթերքների՝ ազնվամորու, բալի, խաղողի, սալորի, խնձորի և առավել ևս՝ ցիտրուսային մրգերի հետ»,- ասել է Տատյանա Բոչարովան:

Բժշկի խոսքով՝ կեռասի և լոբազգիների համադրությունը վնասակար է: Լոբով ապուրից կամ սիսեռով շիլայից հետո որպես աղանդեր ցանկալի չէ ուտել այդ հատապտուղը: Ե՛վ կեռասը, և՛ հատիկավորները կարող են վքնածություն առաջացնել: Այս մթերքների համատեղումը մեծացնում է աղիքների հետ կապված խնդիրների հավանականությունը:

Բժշկի խոսքով՝ ցանկալի չէ կեռաս ուտել ճաշելուց անմիջապես հետո: Ավելի լավ է սպասել առնվազն 30 րոպե. այդ դեպքում հատապտուղը դրական ազդեցություն կունենա մարսողական համակարգի վրա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս