2012 թվականին Ադրբեջանը ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներով վճարել է ավելի քան 300.000 եվրո

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների համաձայն վճարել է գրեթե 309.000 եվրո:

Այս մասին նշված է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների ու դատավճիռների կատարումը վերահսկող հանձնաժողովի տարեկան զեկույցում: Ըստ այդ զեկույցի՝ 2011 թվականին Ադրբեջանը ՄԻԵԴ-ում շահած հայցվորներին ստիպված է եղել վճարել 310.650 եվրո: 2011 թվականին Ադրբեջանը բոլոր վճարումներն իրականացրել է ժամանակին, իսկ 2012 թվականին՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս