Բաժիններ՝

Աբխազիայում երկրաշարժ է գրանցվել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր՝ ժամը 02.31-ին, Աբխազիայում գրանցվել է երկրաշարժ: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ:

Էպիկենտրոնը գտնվել է Աբխազիայի Գուդաուտա քաղաքից 22 կիլոմետր դեպի հյուսիս: Նշվում է, որ մարդիկ զգացել են ստորերկրյա ցնցումները: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս