Մհեր Սեդրակյանի աղջկա էլիտար հարսանիքը` այսօր. մամուլ
«Այսօր իշխանական էլիտային մեծ ու ճոխ հարսանիք է սպասվում: Ամուսնանում է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի աղջիկը:
Ինչպես Սեդրակյանի մյուս դուստրը, այս մեկն էլ ամուսնանում է եղբոր ընկերներից մեկի որդու հետ: Հիշեցնենք, որ Սեդրակյանի մյուս դուստրը Էդուարդ Մադաթյանի հարսն է:
Հարսանիքին հրավիրված է իշխանական ողջ վերնախավը, որոշ տեղեկություններով՝ կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: