Հույժ գաղտնի կետով որոշում և 150 միլիոն դրամ՝ ԱԱԾ-ին
Ազգային անվտանգության ծառայությունում որոշել են՝պետական գնումների համար 2024 թվականի բյուջեից հատկացված միջոցներից արված խնայողություններընախ կուղղենԿառավարության պահուստային ֆոնդ, ապա կպահանջեն այդ նույն ֆոնդից՝ ԱԱԾ շենքային պայմանները բարելավելու համար։
Այդ նպատակով Կառավարության ընդունած որոշումը սահմանում է՝ ԱԱԾ-ն գնումների հաշվին արված խնայողություններից 151 միլիոն դրամ կստանա՝ ԱԱԾ օբյեկտների շինարարական և վերանորոգման աշխատանքների վճարման համար։
Որպես ընդունված որոնման ակնկալվող արդյունք նշված է՝ դրանից հետո ծառայությունն առավել արդյունավետ կիրականացնի իր առջև դրված խնդիրների լուծումները, որովհետև ԱԱԾ-ում համոզված են, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղու¬թյուններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը:
Նշենք, որ Կառավարության ընդունած որոշումն ունի հույժ գաղտնի կետ։