«Մեր պետության տակ դրվել է մի մեծ ռումբ, որը չունի ժամացույց, բայց ունի ճտիկ։ Եվ եթե այսօր այդ ճտիկն օգտագործվում է, օրինակ, հայ-֊ադրբեջանական «խաղաղության» պայմանագրի շրջանակներում ինչ-որ զիջումներ կորզելու համար, ապա վաղն այդ ճտիկը կարող է գործել, եթե ոմանց թվա, որ իրենք շատ ավելի արդյունավետ կարող են շահագործել մեր պղնձի ու մոլիբդենի հանքերը, Սևանի քաղցրահամ ջրի ռեսուրսը։ Եվ եթե մենք հանկարծ հաշվի չառնենք այդ կարծիքները, մեզ ընդամենը կզրկեն պարտք վերցնելու հնարավորությունից։ Սա է իրականությունը»։։
Առաջնահերթություններից ելնելով՝ Հայաստանի Կառավարությունը պետբյուջեից շուրջ 39 միլիոն դրամ գումար է հատկացրել հասարակական մի կազմակերպության, որի անունը պահվում է գաղտնի։
Ազգային անվտանգության ծառայությունում որոշել են՝պետական գնումների համար 2024 թվականի բյուջեից հատկացված միջոցներից արված խնայողություններընախ կուղղենԿառավարության պահուստային ֆոնդ, ապա կպահանջեն այդ նույն ֆոնդից՝ ԱԱԾ շենքային պայմանները բարելավելու համար։
Փաշինյանի աշխատակազմը հերթական անգամ աջակցություն է տրամադրել որոշ հասարակական կազմակերպությունների՝ չներկայացնելով, թե որոնք են դրանք և իրենց որ գործառույթն իրականացնելու համար են պետական բյուջեից ֆինանսավորում ստանում։