Պաշտպանը՝ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների մասին
Այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից 168.am-ը հետարքրքվեց, թե ինչո՞ւ ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների մասին հանդես չեկավ հայտարարությամբ:
Ի պատասխան, նա ասաց, թե ինքն օրենքի համաձայն՝ պարտավոր է գրավոր հարցում ուղարկել ոստիկանություն, և իրենք այդ գրավոր հարցումը հրապարակել են, որպեսզի, ըստ Մի պաշտպանի՝ մարդիկ չհասկանան, թե իրենք անգործությամբ են զբաղվել: Մի պաշտպանի խոսքով` իրենք ունեն խորը կասկածներ, որ եղել է անհամաչափ գործողությունների կիրառում: Թե ի՞նչ է ենթադրում այդ անհամաչափ գործողությունները, Կ. Անդրեասյանն ասաց, որ բռնությունը միշտ էլ ոստիկանության կողմից է անհամաչափ լինում:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում