Բաժիններ՝

Հայտնի են դարձել Թուրքիայում Սաակաշվիլիի հեծանվային վթարի մանրամասները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի աշխատակազմն այսօր տեղեկատվություն է հրապարակել Թուրքիայում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

Նշվում է, որ Սաակաշվիլին տւժել է ամենօրյա առավոտյան հեծանվային զբոսանքի ժամանակ և վիրահատության է ենթարկվել Ստամբուլի ամերիկյան հիվանդանոցում: Բժիշկները ստիպված են եղել նրա երեք տեղից կոտրված ուսի վրա դնել 40 կար և կոտրված հատվածներն ամրապնդել մետաղական ներդիրներով:

Սաակաշվիլին վիրահատության է ենթարկվել կիրակի գիշեր: Նրան վիրահատել է թուրք վիրաբույժ Մեհմեթ Դեմիրհանը: Բժիշկների խոսքերով՝ Սաակաշվիլիի ամբողջովին վերականգնումը կպահանջի մեկ ամիս: Սաակաշվիլին երկու օր անցկացրել է հիվանդանոցում, երեկ շարունակել է Անկարայում իր հանդիպումները, իսկ այսօր վերադառնում է Թբիլիսի:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, որ Սաակաշվիլին հեծանիվով բախվել էր բեռնատարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս