Բաժիններ՝

Իրանը սկսել է շահագործել 30 տարի առաջ հայտնաբերած ուրանի հանքավայրերը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն այսօր հայտնել է Եզդ նահանգի Սագանդ վայրում ուրանի երկու հանքավայրի մշակման գործընթացը սկսելու մասին: Այդ հանքավայրերը բացվել են 30 տարի առաջ, օբյեկտներում շինարարական աշխատանքներ տարվել են 18 տարի:

Հանքահորերի բացումն իրականացվել է այսօր, երբ Իրանում նշում են միջուկային տեխնոլոգիաների օրը: Բացման արարողակարգին ներկա է գտնվել նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Արդաքան քաղաքի ղեկավարությունը հայտնել է, որ ուրանն արդյունահանվելու է 350 մետր խորության վրա, ինչից հետո այն կտեղափոխվի ուրանի հարստացման ձեռնարկություն, որի արտադրական հզորությունը կազմում է 60 տոննա:

Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ Եզդ քաղաքից 100 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած Սագանդ հանքավայրի պաշարները կազմում են մոտ՝ 1.55 միլիոն տոննա ցածր կարգի ուրանի հանքաքար՝ 0.05 տոկոս ուրանի բովանդակությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս