ՀԱԿ պատգամավորները ԱԺ հատուկ նիստին չեն մասնակցի

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը քիչ առաջ ավարտված նիստում որոշել է չմասնակցել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման Ազգային ժողովի ապրիլի 9-ի հատուկ նիստին: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ Ա.Մանուկյանի՝ ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունները կեղծված են և ՀԱԿ-ը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Նա ընդգծել է, որ սրանով պայմանավորված՝ նախկինում էլ կար երդմնակալությանը չմասնակցելու որոշում, սակայն ֆորմալ առումով այն այսօր կայացվեց:

Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին խմբակցության ներկայացուցչի հնարավոր չմասնակցությանը, ապա, ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղարի, այդ մասին որոշում չկա, սակայն խմբակցությունը հակված է այդպես վարվել:

«Դա միակ հանձնաժողովն էր, որ պարիտետ կար, հարցեր քննարկելու հնարավորություն կար: Հիմա իշխանություններն այդ էլ ամբողջությամբ վերցրեցին իրենց ձեռքը, և այնտեղ ընդդիմադիր ներկայացուցչի մասնակցությունն ուղղակի անիմաստ է դառնում. որևէ հարց չես կարող անցկացնել»,-նշել է Ա.Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930