Բաժիններ՝

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ. Ոստիկանություն

 

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավելացնենք, որ մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ ձերբակալվածների թվում են համայնքապետի ընտրությունների ժամանակ դաշնակցական Հ. Մուրադյանի հիմնական մրցակից, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի թիմակիցները։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930