ԱՄՆ-ը խորհրդատուներ է ուղարկում Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի պաշտպանության նախարարություններին․ Intelligence Online
«Վաշինգտոնը ստանձնում է այն երկրների պաշտպանության նախարարությունները, որոնք ցանկանում է դուրս բերել Մոսկվայի ուղեծրից»,- այս մասին գրում է Intelligence Online-ը։
Կայքի համաձայն՝ ԱՄՆ-ը խորհրդատուներ է տեղակայում Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Բալկանյան երկրների պաշտպանության նախարարություններում՝ այդ նախարարությունների խնդրանքով։
«Գաղափարն այն է, որ դրանք ավելի համատեղելի լինեն ամերիկյան ուժերի հետ և հեռանան ռուսական մոդելից»,- նշում է պարբերականը։