«Արմավիայի» օդաչուները հանդիպել են Վազգեն Մանուկյանի հետ
Այսօր՝ ապրիլի 3-ին, Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուները հանդիպել են ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդաչուները Հանրային խորհրդի նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:
Վազգեն Մանուկյանն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել լայն քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: