Շպրոտը՝ շերտավոր խմորի մեջ
Բաղադրիչները՝
- 600 գ շերտավոր խմոր
- 250 գ շպրոտ
- 1 հատ ձու
- ձեթ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը կիսեք, բացեք ու վերածեք 3-4 մմ հաստությամբ երկու ուղղանկյունաձև շերտի:
Շպրոտները առանձնացրեք յուղից, տեղադրեք թղթե անձեռոցիկների վրա:
Շպրոտները իրարից 2-3 սմ հեռավորության վրա, կողք-կողքի շարեք խմորի մի շերտի վրա: Շպրոտների միջև ընկած խմորի վրա հարած ձու քսեք:
Վերևից տեղադրեք խմորի երկրորդ շերտը, խմորների ծայրերը սեղմելով ամրացրեք, ձկների միջև ընկած հատվածները նույնպես սեղմեք: Խմորը ուղղանկյունաձև կտրտեք այնպես, որ յուրաքանչյուր ուղղանկյան կենտրոնում մեկական շպրոտ լինի և տապակեք ձեթի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ուտեստը մատուցեք տաք վիճակում: