ՎԱԽ՝ սա է Փաշինյանի և՛ ներքին հոգեվիճակը, և՛ իշխանությունը պահելու միակ գործիքը. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Կարեն Վարժապետյանը նրան հարցրել է.
«Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել, խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն է շարունակվելու»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված վայրագությանը դժվար է գնահատական տալ՝ պահպանելով բարեվարքության կանոնները։ Նա Նիկոլ Փաշինյանի ոստիկանական ռեժիմի հերթական հակառակորդն է, և Նիկոլն արագացված տեմպերով հավասարվում է Ուգանդայի, Զիմբաբվեի կամ Կամբոջայի՝ սեփական ժողովրդի արյունը քամող դիկտատորներին։
ՎԱԽ՝ սա է Փաշինյանի և՛ ներքին հոգեվիճակը, և՛ իշխանությունը պահելու միակ գործիքը։ Եվ այս պարանոիդալ իրականությունը նա փորձում է ամեն գնով տարածել հանրապետությունով մեկ։ Նա վախեցնում է ժողովրդին պատերազմով, զոհերով, կալանքներով, հիմա՝ նաև խոշտանգումներով։ Նա լավ չի պատկերացնում, որ նման դաժանություններով նա լեգիտիմացնում է ռադիկալիզացիան։ Եվ սա հղի է բումերանգի էֆեկտով:
Գրանտներով ժամանակին բուծված կոմերսանտ-իրավապաշտպանները և արևմտյան դեսպանները կշարունակեն, բերանները Cabernet-Sauvignon լցրած, լռել Հայաստանի սադամիզացիայի մասին։ Այն, որ «ժողովրդավարության բաստիոնն» իրականում վերածվել է հակաժողովրդական Բաստիլի, իրենց վարդագույն ակնոցներով չի երևում։
Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է։ Իսկ նա իշխանության կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ որպես ժողովուրդ, իրեն դեն չենք նետել վարչապետական կաբինետից»։
Մանրամասները՝ տեսանյութում: