Գրանտներով ժամանակին բուծված կոմերսանտ-իրավապաշտպանները և արևմտյան դեսպանները կշարունակեն, բերանները Cabernet-Sauvignon լցրած, լռել Հայաստանի սադամիզացիայի մասին։ Այն, որ «ժողովրդավարության բաստիոնն» իրականում վերածվել է հակաժողովրդական Բաստիլի, իրենց վարդագույն ակնոցներով չի երևում։
Այսօր քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ հենց հկակառուպցիոն դատարանի բակից վերջինիս պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով իրավապաշտպանական սկզբունքով երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում ունեցած միջադեպից հետո ներկայացնում է նաև Սամվել Վարդանյանի շահերը, ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ վերջինիս երեկ գիշեր ՁՊՎ տանելու ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր՝ ժամեր առաջ, գրել էր. «Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի»:
Վանաձորում 2022թ. նոյեմբերի 25-ին պարեկային ծառայողների և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից 5 ամիս է անցել, և չնայած նրան, որ տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք հստակ արձանագրել են միջադեպը, գործով դեռ մեղադրյալներ չկան:
«Եղբորս առողջական վիճակում առանձնապես փոփոխություն չկա, արդեն 3.5 տարի է՝ անգիտակից վիճակում գամված է անկողնուն»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց 2019 թվականին Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է մնալ անգիտակից վիճակում: Փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրը, շուրջ 9 ամիս է, բուժումը շարունակում է բժշկական կենտրոնում.
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նոյեմբերի 25-ին Վանաձորում պարեկների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին, ինչից հետո քաղաքացիները կոտրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, ասել էր, թե՝ խոսակցությունները, իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։